Շաբաթ առավոտյան Նիժեգորոդսկոյ շրջանում բեռնատարի և «Գազել» երթուղայինի բախման պատճառով մահացել է հինգ մարդ, իսկ 10 մարդ ստացել է տարբեր կարգի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:

Ավելի վաղ ՌԴ ԱԻԾ-ը հայտնել էր, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել «վոլգա» ավտոճանապարհի 529 կմ-ի վրա, որի պատճառով չորս մարդ մահացել, իսկ 6 մարդ ստացել է վնասվածքներ:

«ՃՏՊ-ում հինգ մարդ մահացել և տասը ստացել են վնասվածքներ: Բոլոր տուժածները` Գազելի ուղևորները հոսպիտալացվել են»,- նշվում է գլխավոր վարչության հաղորդագրության մեջ:

Ինչպես պարզաբանում է ոստիկանությունը Մարի Էլում գրանցված «Գազելը» գնացել է Նիժնիյ Նովգորոդի ուղղությամբ: Նախնական տվյալներով Mercedes մակնիշի բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց փողոց, որտեղ էլ բախվել է Գազելին: