Ռուսաստանում կորոնավիրուսից առնվազն 186 բժիշկ է մահացել։ Այս մասին հայտնում է «Медиазона»-ն, վկայակոչելով ռուս բժիշկների կողմից ստեղծված օնլայն նախագիծը, որտեղ ներկայացված են մահացած բժիշկների անունները։ Ցանկում կա 222 անուն։
Հաստատված է 186-ի մահվան փաստը։ 16 բժիշկ մահացել է Մերձմոսկովյան շրջանում, 14-ը՝ Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած ամեն 15-րդը բուժաշխատող է։