COVID-19 պատվաստանյութի վերջնական արժեքը կորոշվի այն հաջողությամբ ստեղծելուց հետո: Ամեն ինչ արվում է հնարավորին չափով ցածր գին սահմանելու համար
Օքսֆորդի Ջենների ինստիտուտի տնօրեն Ադրիան Հիլլը, որը համագործակցում է խոշոր դեղագործական AstraZeneca ընկերության հետ պատվաստանյութ ստեղծելու հարցում, ասել է, որ նախագծի հիմքում է դրված լայն տարածման և ցածր գին ապահովելու մոտեցումը:
Նա նշում է, որ պատվաստանյութը չի լինի թանկարժեք և նախատեսված է զանգվածային մատակարարման համար տարբեր վայրեր: Այս նախագծի փորձնական պատվաստանյութը, որը հայտնի է ChAdOx1 nCoV-19 անվամբ, գլոբալ այս մրցավազքում առաջատարներից է, որը կարող է ստեղծել COVID-19-ի դեմ պաշտպանական դեղամիջոց:
Վեց կապիկների վրա փորձարկման նախնական տվյալները պարզել են, որ կենդանիների մի մասի մոտ մեկ ներարկման միջոցով 14 օրվա ընթացքում զարգանում են վիրուսի դեմ հակամարմիններ, իսկ 28 օրվա ընթացքում՝ պաշտպանիչ հակամարմիններ: Պատվաստանյութը կանխել է կենդանիների թոքերի վնասումը:
Հիլլը նշում է, որ կենդանիների թեստերից ստացված տվյալները քաջալերող են և մեծացնում են վստահության աստիճանը, որ մարդկային փորձարկումները նույնպես կտան դրական արդյունքներ: Դրա մասին առաջին տվյալները հասանելի կլինեն հուլիս կամ օգոստոս ամիսներին: Ապրիլին Հիլսի թիմը սկսեց պատվաստանյութի վաղ փուլի փորձարկումներ իրականցնել մարդկանց վրա:
Նա հայտնել է, որ այս շաբաթվա դրությամբ ավելի քան 1000 մարդ է ընդգրկված փորձարկման մեջ: Մոտ կեսը ստացել են փորձնական պատվաստանյութի չափաբաժին, իսկ մյուս կեսը ընդգրկված են վերահսկիչ խմբում:
Այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներ են իրակաանցնում նաև այլ ընկերություններ ներառյալ Moderna Inc- ի, Pfizer Inc- ի և BioNTech SE- ի և Չինաստանի CanSino Biologics ընկերությունը:
Հիլլը Reuters- ին ասել է, որ իրենց նախագիծն ունի առնվազն յոթ արտադրական կենտրոններ ողջ աշխարհում, որոնք գտնվում են Հնդկաստանում, Եվրոպայում և Չինաստանում: Ըստ նրա , պատվաստանյութի առաջին մեկ միլիոն խմբաքանակը հասանելի կլինի մինչև սեպտեմբեր ամիսը, նույնիսկ մինչև վերջնական արդյունքների ամփոփումը: