Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում այսօր տեղի ունեցավ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը:
Հանդիսավոր կերպով ներս բերվեց Արցախի դրոշը, Սահմանադրությունն ու 17-րդ դարի ավետարանը, «Ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը երդվում եմ, անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»,- երդվեց Արայիկ Հարությունյանը: