Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ հանդիպում պետք է ունենար Նարազենի Զուգդիդսկյան շրջանում, տեղի մշակութային կենտրոնում: Սակայն հանդիպումը չկ կայացել, քանի որ մի խումբ ակտիվիստներ փակել են նախագահին տանող ավտոմեքենայի ճանապարհը և ձվեր շպրտել նրա վրա: Վրաստանի նախագահը ստիպված փակվել է տեղի բնակիչներից մեկի տանը, մինչ ոստիկանները կցրեն ակտիվիստներին: Սակայն վերջիններս մնացել են մինչև վերջ, և հանդիպումն այդպես էլ տեղի չի ունեցել: