Մադրիդի Ռեալի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վաճառել է իր առանձնատունը Մանչեստրում: Այս քայլին աշխարհում ամենաթանկ ֆուտբոլիստը ստիպված է եղել գնալ հարևանների հետ կոնֆլիկտի պատճառով:
Ինչպես հայտնի է դարձել ֆուտբոլիստը մի քանի տար առաջ առանձնատունը,որը գտնվում է Մանչեստրից 24 կմ հեռավորության վրա, գնել է 4.3 մլն եվրոյով:
Համաշխարհայի ֆուտբոլի աստղի հարևաններին դուր չի եկել այն հանգմանքը, որ վերջինիս տունը շատ է տարբերվում շրջապատող շինությունների ճարտարապետությունից: Արդյունքում Ռոնալդուն ստիպված է եղել ազատվել գլխացավանք դարձած տնից: Այս մասին հաղորդում է НТВ գործակալությունը:
Ընդ որում Քրիշտիանուն,ով տարեկան աշխատում է 33 մլն եվրո, առանց խնդիրների կարող է իր ուզած տունը գտնել` հատկապես հաշվի առնելով, որ մոտակա ժամանակներում նրա անձնական կյանքում հնարավոր են լուրջ փոփոխություններ: Տարածված լուրերի համաձայն պորտուգալացի ֆուտբոլիստը այնուամենայնիվ պատրաստվում է ամուսնանալ ռուս թոփ մոդել Իրինա Շեյկի հետ: Արարողությունը սիրահարները պատրաստվում են անցկացնել ամռան վերջում մարզիկի հայրենիքի մերձակայքում գտնվող Պորտու-Սանտու կղզիում:
Այժմ Ռոնալդուն և Շեյկը համատեղ հանգիստ են անցկացնում: Հուլիսի 9-ին սիրահար զույգը անհատական ինքնաթիռով ընկերների հետ ժամանել են Կրիտ կղզի: