«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 25-ին՝ Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության եւ մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Նա հիշեցրել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին այդ ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա:
Իսկ ովքե՞ր են եղել 2010 թվականի քրեկատարողական ծառայության պաշտոնատար անձինք, հետեւաբար նաեւ վերը նշված դեպքի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարն այդ ժամանակ եղել է ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը, Քրեակատարողական վարչության պետ է եղել Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում:
«Ժողովուրդ» օրաթերթը Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանից հետաքրքրվեց, թե նա, լինելով Օպերատիվ բաժնի պետ, փորձե՞լ է գնալ վարչապետի հայտարարության հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ են արել իր նախորդները եւ ինչպես:
Ի պատասխան՝ Ռուբեն Խալապյանը հայտնեց. «ՀՀ վարչապետը հայտնել է, որ հատուկ Քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այդ երիտասարդն այն ժամանակ նույն տեղում իր հետ պատիժ է կրել, եղել դատապարտյալ։ Գործից որոշակի տեղյակ եմ, բայց հաշվի առնելով նախաքննությունը…: Նաեւ, բացի հետաքրքրվելուց, ակտիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ենք անցկացրել։ Նախաքննությունը շատ հարցերի պատասխաններ կտա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					