Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենատարեց աշխարհի չեմպիոնը` 48 ամյա ամերիկացի Բերնարդ Հափկինսը 79.38 քաշային կարգում Համաշխարհային բռնցքամարտի ֆեդերացիայի տիտղոսը պաշտպանելու համար այնուամենայնիվ համաձայնվել է մենամարտ անցկացնել Գերմանիայի հանդես եկող հայազգի Կարո Մուրադի հետ: Ինչպես հայտարարել են կազմակերպիչները մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին Ատլանտիկ-Սիթիում(ԱՄՆ, Նյու Ջերս նահանգ):
«Մենք համաձայնություն են ձեռք բերել մենամարտի անցկացման համար Մուրադի պրոմոթորի հետ «Զաուերլանդիվենտ» կազմակերպությունից»,- նշել է «Գոլդեն բոյ պրոմոշենս» կազմակերպության տնօրեն Ռիչարդ Շաֆերը և ավելացրել.,-«Մենք համաձայնության ենք եկել ավելի վաղ, սակայն ամեն ինչ մի ակնթարթում փչացել էր: Սակայն մենք պետք է անցկացնենք այդ մենամարտը: Դա Հոփկինսի պարտադիր պաշտպանությունն է և նա այն կանցկացնի»:
Սկզբում մենամարը պետք է տեղի ունենար հուլիսի 13-ին, սակայն ԱՄՆ իշխանությունները մերժել էին Կարո Մուրադին տրամադրել վիզա, ինչի պատճառով այն չեղյալ հայտարարվեց: Մինչ այդ օգոստոսի 17-ին Կարդիֆում Մուրադը մենամարտ կանցկացնի բրիտնացի Նատան Կլեվերլիի հետ , որտեղ պետք է փորձի պաշտպանել Համաշխարհային բռնցքամարտի կազմակերպության գոտին:
Հոփկինսը առաջին անգամ փորձելու է պաշտպանել իր գոտին, որը նվաճել էր այս տարվա մարտին: Այն ժամանակ ամերիկացի ռեկորդ էր սահմանել` դառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտում ամենատարեց աշխարհի չեմպիոնը:
Կարո Մուրադը իր մրցակցից երիտասարդ է 19 տարեկան: 29 ամյա Մուրադը հանդես է գալու ԱՄՆ-ում առաջին անգամ: Մինչ այդ նա հանդես էր եկել Գերմանիայում, ինչպես նաև Ռուսաստանում, Ավստրիայում, Շվեցարիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում: