ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նա ընդունում է մալարիայի դեմ բուժման դեղը հիդրօքսիքլորոքուին, որպես կանխարգելիչ միջոց, Covid-19- ի դեմ, չնայած գիտնականները նախազգուշացրել են կողմնակի ազդեցությունների մասին:
Ուսումնասիրություններ են ընթանում ՝ պարզելու, թե արդյո՞ք հիդրօքսիքլորոքուինը արդյունավետ է կորոնավիրուսի բուժման դեմ:
Մենք դիտարկում ենք այն, ինչ մենք մինչ այժմ գիտենք այդ դեղամիջոցի մասին:
Ո՞վ է մտահոգություն հայտնել դրանք օգտագործելու մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ անհանգստացած է ինքնաբուժմամբ զբաղվող անձանցով։ Ինքնաբուժությունը կարող է լուրջ վնասներ պատճառել նրանց առողջությանը:
Անվտանգության մասին մտահոգությունները հնչել են ԱՄՆ առողջապահության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ևս:
Դոկտոր Ռիկ Բրայթը, ով հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից ապրիլին, ով ղեկավարում էր կառավարության պատվաստանյութերի մշակման աշխատանքները, ասում է, որ նախագահ Թրամփի ուշադրությունն այդ դեղամիջոցների վրա ծայրաստիճան շփոթեցնող է համարվում տասնյակ դաշնային գիտնականների համար:
Ինչպես նաև ԱՄՆ-ի Պարենի և դեղամիջոցների վարչությունը հավանություն է տվել դրանց օգտագործմանը միայն որոշակի, արտակարգ պարամետրերում՝ նախազգուշացնելով հնարավոր կողմնակի էֆեկտների մասին:
Կա՞ն ապացույցներ, որ այս դեղամիջոցը կարող է բուժել Covid-19-ը:
Նախագահ Թրամփը Սպիտակ տան ճեպազրույցներում անդրադարձել է հիդրօքսիքլորոքուինի ներուժին: Ապրիլյան ասուլիսում նա ասել է,- «Ի՞նչ ես կորցնելու, ընդունիր այն»:
Իսկ Բրազիլիայի նախագահ Ջաիր Բոլսոնարոն իր տեսանյութերից մեկում պնդում էր, որ հիդրօքսիքլորոքուին աշխատում է բոլոր դեպքերում, չնայած որ հետագայում այդ տեսանյութը հեռացվել էր Facebook-ի կողմից՝ ապատեղեկատվական ցուցումները խախտելու պատճառով:
Այս դեղամիջոցներին տրվող հրապարակայնությունը հանգեցրեց նրանց նկատմամբ պահանջարկի գլոբալ աճին:
Քլորոքուին պարունակող հաբերը վաղուց օգտագործվել Է մալարիայի բուժման համար` տապը և բորբոքումները նվազեցնելու նպատակով, և հույսն այն է, որ նրանք կարող են նաև աշխատել Covid-19-ի պատճառ հանդիսացող վիրուսի դեմ ևս:
Տարբեր երկրներում շարունակվում են փորձեր դեղերի օգտագործման և հիվանդությունը կանխելու համար: Որպես այդ ուսումնասիրությունների մաս կազմող և առաջնագծի աշխատողներ, ովքեր գտնվում են ռիսկային գոտում, այն ընդունում են որպես պրոֆիլակտիկ միջոց:
Փորձարկումներ է սկսվել ամբողջ Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Ամերիկայում 40 000 մարդու վրա՝ պարզելու հիդրօքսիքլորոքուինը, կամ քլորոքուինը կամ պլացեբով արդյո՞ք արդյունավետ դեղամիջոցներ են նրանց համար, ովքեր կարող են վարակվել վիրուսով։
Ինչպես նաև ուսումնասիրություններ են կատարվում պարզելու՝ արդյոք դա կարող է օգնել այն հիվանդներին, ովքեր արդեն իսկ վարակված են Covid-19:
ԱՄՆ-ում տարատեսակ փորձարկումներ են իրականացվում դեղամիջոցների` քլորոքուինի, հիդրօքսիքլորոքուինի և ազիտրոմիցին կոչվող անտիբիոտիկների համադրությամբ, Covid-19-ով վարակվածներին բուժելու համար:
Բայց մինչ այժմ, այս փորձարկումներից պարզ է դարձել, որ անբավարար ապացույցներ կան կապված դրանց արդյունավետության հետ։
«Մեզ պետք են ավելի մեծ, որակյալ կլինիկական փորձարկումներ, որպեսզի ավելի լավ գնահատենք դրանց արդյունավետությունը», – նշել է Քոմ Գբինիգին, ով Covid-19-ի դեմ կատարել է մալարիայի համար նախատեսված դեղամիջոցի փորձարկումները և դրա վերաբերյալ ներկայացրել է զեկույց։
Կան նաև լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկեր, ներառյալ երիկամների և լյարդի ախտահարում:
Ո՞ր երկրներն են թույլատրել դեղամիջոցների օգտագործումը:
Մարտի վերջին ԱՄՆ-ի Պարենի և թմրամիջոցների վարչությունը (FDA) թույլ է տվել «շտապօգտագործման» թույլտվություն այդ դեղերի համար՝ Covid-19-ի բուժման համար՝ հոսպիտալացված դեպքերի սահմանափակ քանակով:
FDA-ն չի ասում, որ այդ միջոցները հաստատ արդյունավետ են: Բայց դա նշանակում է, որ հատուկ հանգամանքներում հիվանդանոցները կարող են դեղամիջոցները պահանջել և օգտագործել պետական պահուստներից` Covid-19-ի բուժման համար:
Այնուհանդերձ ապրիլի 24-ին FDA-ն նաև նախազգուշացում է տվել նյութերի օգտագործման այլ վտանգների մասին ևս. հիվանդների մոտ սրտի ռիթմի հետ կապված խնդիրների առաջացման մասին:
Այլ երկրներ նույնպես մալարիայի դեմ նախատեսված դեղամիջոցները տեղաբաշխում են տարբեր աստիճանի:
Բրազիլիան թուլացրեց թմրանյութերի նկատմամբ իր սահմանափակումները, որպեսզի բժիշկները հնարավորություն ունենան դրանք նշանակել մեղմ կորոնավիրուսային ախտանիշներով հիվանդներին, ու ոչ միայն հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներին:
Ֆրանսիայում բժիշկներին թույլատրել է նշանակել դրանք Covid-19-ով վարակված հիվանդներին, սակայն երկրի բժշկական տեսչությունը նախազգուշացրել է նաև կողմնակի ազդեցությունների մասին:
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել օգտագործել հիդրօքսիքլորոքուին դեղամիջոցը որպես կանխարգելիչ բուժում բուժաշխատողների, ինչպես նաև հաստատված դեպքերի հետ շփում ունեցողների կողմից, եթե նրանք ունեն բժշկի կողմից դեղատոմս:
Այնուամենայնիվ, Հնդկաստանի կառավարական հետազոտական մարմինը նախազգուշացրել է հակաալերգիկ դեղամիջոցները օգտագործել միայն արտակարգ իրավիճակներում:
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ թույլատրել են դրանց օգտագործումը, որոշներն էլ դեռ անցկացնում են փորձարկումներ:
Կա՞ն արդյոք բավարար միջոցներ:
Քանի որ այդ դեղերի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է որպես Covid-19-ի հավանական բուժում, շատ երկրներ նկատել են այս դեղամիջոցի մեծ պահանջարկ և սղություն:
Քլորոքուինը և դրա ածանցյալները վաղուց լայն տարածում ունեն դեղատներում, մասնավորապես զարգացող երկրներում։
Մի շարք երկրներ սահմանափակել են դեղամիջոցի վաճառքը, որպեսզի քլորոքուինը հասանելի լինի միայն դեղատոմսով կամ հիվանդանոցներում:
Հնդկաստանը` մալարիայի բուժման համար դեղամիջոցների հիմնական արտադրողը, մի պահ դադարեցրեց արտահանումը: Բայց այն բանից հետո, երբ Նախագահ Թրամփը անձնական խնդրանքով դիմեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, նորից սկսեցին արտահանել:
Նիգերիայում տնային պայմաններում դեռևս պարբերաբար օգտագործում են քլորոքուին պարունակող հաբեր՝ մալարիայի բուժման համար, չնայած 2005 թվականին այն արգելվեց առաջին կարգի օգտագործման համար` դրա նվազման արդյունավետության պատճառով։ Սակայն Covid-19-ի դեմ դեղամիջոցի հնարավոր օգտագործման լուրերը հանգեցրեցին պահանջարկի մեծացմանը, և Նիգերիայի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մարդկանց հորդորեց դադարեցնել դրանց օգտագործումը:
Աղբյուրը՝ bbc.com