Բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակները պետք է պարբերաբար լվանալ: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը՝ հղում անելով ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի մասնագետները:
Մասնագետները խորհուրդ են տալիս լվանալ դիմակները ամեն օգտագործելուց հետո: Դիմակը պետք է լվանալ տաք ջրով եւ մաքրող միջոցներով՝ գոնե սովորական օճառով:
Մաքուր դիմակները խորհուրդ է տրվում մինչեւ հաջորդ օգտագործումը փակել փակ թղթե փաթեթում:
Կենտրոնը խորհուրդ չի տալիս ձեռք բերել N95 տեսակի բժշկական դիմակներ, որոնք օգտագործում են բժիշկները: