Պուտինը Վրաստանի վարչապետին տրամադրել է 2 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի իր նստավայրում ուսանողների հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով հենց այդ պատճառով Պուտինը համարում է, որ Վրաստանի ներկյաիս իշխանությունները պետք է ամեն ինչում զիջեն իրեն: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:

«Հոկտեմբերյան ընտրություններից հետո շատերը սպասում էին, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կփոխվեն, սակայն տեսանք, որ Ռուսաստանը չի փոխվում` գայլը չի դադարում գայլ լինելուց, շարունակում է ստեղծել մետաղալարե ցանկապատեր, կրկին օգտագործում է սադրանքներ, կրկին նսեմացնում է մեզ միջազգային ասպարեզում և դա ինձ համար բացահայտում չէ:

Եթե մնար նախկին կառավարությունը, մենք կկարողանայինք ավելի առաջ գնալ, քան այժմ գտնվում են, քանի որ Ռուսաստանը չի գտնում , որ ինչ-որ մի բանում պետք է զիջի Վրաստանի ներկայիս կառավարությանը: Այս կառավարությանը, այս վարչապետին Ռուսաստանը տվել է երկու միլիարդ դոլար, ավելին քան իր ակտիվները արժեին: Երկու միլիարդ դոլար տվել է Պուտինը մեր վարչապետին և համարում է, որ վարչապետը ամեն ինչում պետք է զիջի նրան»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Միաժամանակ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ զիջումների տակ նա նշանակում է երկու բան «Վրաստանի գործող նախագահի առնվազն իրավական, քաղաքական և բարոյական ոչնչացում և համաձայնեցում այն բոլոր հարցերում, որ այս տարիների հետ ես չեմ համաձայնվել: Իրավիճակը այժմ այքան բարդ է, որ մենք չպետք  է զիջենք և չպետք է Ռուսաստանին տանք այն, ինչ նա անգամ պատերազմի միջոցով չկարողացավ վերցնել: Քանի որ նա չկարողացավ լուծել կարևոր ռազմավարական հարցեր պատերազմով: Ռուսաստանի խնդիրն էր վերացնել կառավարությունը, փակել էներգետիկ միջանցքները և վերացնել Վրաստանի կողմից որդեգրած ժողովրդավարական գործընթացը: Նա դա չստացավ պատերազմի միւոցով և այժմ մենք ժամանակ չունենք տրամադրել նրան այդ ամենը խաղաղ ճանապարհով: Այսօր մենք պետք է դիմադրենք և հտագայում իրավիճակը կկարգավորվի»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախագահի խոսքերով ՌԴ 2008 թվականին գտնվում էր իր զարգացման գագաթնակետին և այդ պատճառով էլ համարձակվել է հարձակվել Վրաստանի վրա: