Խոյ
Դուք թևակոխում եք ձեզ համար շատ բարենպաստ փուլ: Ամեն ինչ ձեր սրտով կգնա: Ընկերները և հարազատները ձեր օգնության կարիքը կունենան, անպայման օգնեք:
Ցուլ
Ծանր գործերով մի զբաղվեք: Փորձեք օրն անցկացնել հանգիստ միջավայրում, մանավանդ ֆիզիկական ակտիվությունից զերծ մնացեք:
Երկվորյակ
Գործերը հաջող կընթանան, կարող եք անգամ որոշ հարցերում ռիսկի դիմել, կշահեք: Սիրային հարցերում ամեն ինչ կարգին է։ Փորձեք հարաբերություններ չպարզել այն մարդկանց հետ, ովքեր ձեզ հարազատ են:
Խեցգետին
Կարևոր հարցեր լուծելուց առաջ խորհրդակցեք հարազատների հետ: Իհարկե, վերջնական որոշում կայացնողը դուք եք, բայց մի անտեսեք շրջապատին:
Առյուծ
Անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար բարեհաջող ժամանակ է: Փորձեք խուսափել կոնֆլիկտից, որոնք կհրահրեն դիմացինները:
Կույս
Ոչ մի արտասովոր բան չի սպասվում այսօր: Ամեն ինչ կընթանա իր հունով, միայն փորձեք չնյարդայնանալ, եթե անգամ որոշ մարդիկ փորձեն ձեզ համար խնդիրներ ստեղծել:
Կշեռք
Փորձեք այսուհետ քիչ խոսել ձեր խնդիրների ու հաջողությունների մասին: Որքան խոսում եք հաջողությունից ուրիշների հետ, այնքան հաջողությունը երես է թեքում ձեզանից:
Կարիճ
Տհաճ անակնկալ է սպասվում անձնական ոլորտում: Սիրելիի հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, բայց դրանք ժամանակավոր են:
Աղեղնավոր
Ճակատագիրը ձեր կողմից է այս փուլում: Ապագայի պլաններ կազմեք, դրանք կհաջողվեն ցանկացած դեպքում, բայց ձեռքերը ծալած մի նստեք, գործեք:
Այծեղջյուր
Գործնականում հաջողություններ ու առաջընթաց է սպասվում: Աշխատասիրությունը կգնահատվի: Շարունակեք այդպես:
Ջրհոս
Սիրային հարցերի հետ կապված միայն դրական տեղաշարժեր են սպասվում: Եթե զուգընկեր ունեք, նրանից ամուսնության առաջարկ կստանաք, եթե միայնակ եք, կգտնեք ձեր երկրորդ կեսին:
Ձկներ
Լուրջ հիասթափություններ չեն սպասվում: Թեթև կոնֆլիկտները չեն բացառվում, բայց դրանք լուրջ վեճի չեն վերածվի, եթե հազար անգամ մտածեք, նոր խոսեք: