Նախարարով, պարետով ու վարչապետով տեղեկացրեք, որ ժողովուրդն էլ ոչ ձեզ լսում ա, ոչ էլ հետևում ա ձեր օրինակին: Ուզում եք` նամոռդնիկներով լայվ մտեք, էս մարդկանց, մեկ ա, խելքի էլ չես բերի, որովհետև ի սկզբանե օրինակ չեք ծառայել, ի սկզբանե ով ինչ խելքին բրդել ա, հայտարարել ա, որովհետև տափակ հումորի զգացումով անգետի եք առողջապահության ոլորտը վստահել, ով ինքն էլ չգիտի, թե ինչ ա պետք անել․ մեկ ձեռքերն ա աչքերին, մեկ դիմակով ա, մեկ չէ:
Հիմա Փաշինյանն էլ հրապարակի մեջտեղը կանգնի, ասի՝ եթե խելքի չգաք, ինձ վառում եմ, մեկ ա, էլի լսող չի լինելու: Չի լսելու, որովհետև ի սկզբանե հենց դուք եք ծաղրել ու անլուրջ վերաբերվել էս վիրուսին: Ու նորից եմ ասում՝ չփորձեք ժողովրդի վրա բարդել սրա պատասխանատվությունը: Դուք ինքներդ մինչ օրս ոչ մի պատասխանատու ու խիստ որոշում չեք կայացրել, որը կկանխեր տարածումը, բայց կվնասեր ձեր խղճուկ հեղինակությանը։ Դուք ձեր հեղինակությունը ժողովրդից ավելի շատ եք սիրում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2374924686139729&set=a.1382103918755149&type=3&theater