«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ պարետատան կողմից հիմնական սահմանափակումները արդեն իսկ հանված են։ Ինչպես հայտնի է, արդեն պարտադիր է դարձել դիմակներ կրելը։


Որպես կանոն՝ մարզերում կենտրոնական իշխանության կողմից տրվող ցուցումները ոչ ամբողջությամբ են կիրառվում կամ կատարվում են իմիջիայլոց։

Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, չնայած մայրաքաղաքում և գլխավորապես մարզկենտրոններում ու մյուս խոշոր քաղաքներում բավական խիստ սահմանափակումներ էին կիրառվում, գյուղական վայրերում իրավիճակը բավականին բարձիթողի էր։ Մեր լրագրողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է վերահսկողությունը։


Մասնավորապես, պետական նշանակություն ունեցող ճանապարհներին, քաղաքների մուտքային հատվածներում, ինչպես նաև մարզերի սահմանագծում տեղակայված են հսկիչ կետեր, որտեղ խստացված ռեժիմով ստուգվում է մեքենաների ողջ շարժը։

Ոստիկանությունը բավարար չափի ուժերով ՀՀ մարզերում հետևողական վերահսկողություն է իրականացնում։ Հավելենք, որ ՏԻՄ ղեկավարներին ևս հորդորվել է իրենց համայնքներում հետևողականություն դրսևորել պարետի ցուցումները կատարելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: