Հարավային Կորեայում սկսվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման երկրորդ ալիքը։ Մեկ օրում հայտնաբերվել է վարակման 79 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Վերջին երկու ամսում դա ամենաբարձր ցուցանիշն էր։
Ընդ որում՝ երկրի կենտրոնական շրջաններում գրանցվել է վարակման 68 նոր դեպք, իսկ 11 դեպք էլ եղել է այսպես ասած՝ բերովի։ Հայտնաբերվել են հավաքական վարակման դեպքեր, որոնք որպես կանոն եկեղեցիներն են, հիվանդանոցներն ու գիշերային ակումբները։ Հարավային Կորեայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ վիրուսի տարածման տեմպն արագացել է կրկին, եւ կոչ է արել քաղաքացիներին պահպանել անհրաժեշտ ցուցումները։