Դուբլինում ավելի քան երկու հազար մարդ միաժամանակ կատարել է հանրահայտ իռլանդական պարը Riverdance հայտնի շուից` այսպիսով սահմանելով Գինեսի նոր ռեկորդ: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:

44 պետության 163 պարային դպրոցների ներկայացուցիչները` ավելի քան 2.000 մարդ մասնակցել են նոր ռեկորդի սահմանմանը: Այսպիսի ռեկորդների համար Գինեսի գիրքը պահանջում է, որպեսզի մասնակիցները մեկ շարքի վրա միաժամանակ պարեն անընդմեջ հինգ րոպե:

Պարողները ստիպված են եղել շարվել Դուբլինի Լիֆֆի գետի մեկ ափից սկսած կամուրջի վրայով մինչև գետի մյուս ափը:

Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները կարողացել են հաշվարկել 1693 պարող, քանի որ կամուրջի վրա իրենց գտնվելու ժամանակը սահմանափակ է եղել:

Խմբի ղեկավարն է եղել ամերիկացի պարող Ջին Բասթլերը, ով առաջին անգամ ներկայացրել է Riverdance շոուն 1994 թվականին Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում: