«Պաշտոնապես հայտարարեց, որ վարչապետը և իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Էդ նշանակում ա ի՞նչ, որ վարչապետն օրեր առաջ կամ շաբաթներ առաջ վարակակիր է եղել ու շատերը շփվել են իր նետ։ Օրինակ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վեցրեցի, Մարուքյանը սուրճ էր խմում ու ձեզնից շատերը կոնտակտի մեջ են եղել, այսինքն՝ մեզնից շատերը կոնտակտավոր անձ են։ Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ ա լինելու»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Պարո՛ն Ուրիխանյան, նախկինում պատասխանել եմ Ձեր հարցին, մի քիչ հանգամանքներն այլ էին, մի անգամ էլ կպատասխանեմ առիթի դեպքում, բայց հիմա քվեարկությունները անենք»։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ իր և իր ընտանիքի թեստի պատասխանը դրական է։