Հուլիսի 12-ին Bonhams աճուրդի ժամանակ 19.6 միլիոն ֆունտով վաճառվել է մրցավազքային ավտոմեքենա Mercedes-Benz W196` դառնալով աշխարհում ամենաթանկ ավտոմեքենան, որը վաճառվել է աճուրդի ժամանակ: Հարուստ գնորդները պատրաստ են վճարել հազվագյուտ ավտոմեքենաների պատմության, ինչպես նաև իրենց անունները այդ թանկարժեք մեքենաների սեփականատերերի ցանկում գրանցելու համար: Forbes-ը ուսումնասիրել է, թե ինչքան են պատրաստ վճարել կոլեկցիոներները հազվագյուտ մեքենաների համար և կազմել է աճուրդների ժամանակ վաճառված ամենաթանկ ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը: 

 

  1. Mercedes-Benz W196 1954 թիվ

Գինը: 19.6 մլն ֆունտ

Վաճառքի տարեթիվը: 2013

Աճուրդը: Bonhams

Հուլիսի 12-ին տեղի ունեցած աճուրդի ժամանակ մրցավազքային Mercedes-Benz W196 արտադրված 1954 թվականին սահմանել է միաժամանակ մի քանի ռեկորդ: Ավտոմեքենան դարձավ ամենաթանկ ավտոմեքենան Bonhams աճուրդների պատմության ընթացքում, «Ֆորմուլա 1» ամենաթանկ մրցավազքային ավտոմեքենա` աճուրդում վաճառված, ինչպես նաև աշխարհում ամենաթանկ Մերսեդես: 

 

2. Ferrari 250 Testa Rosso 1957 թիվ

Գինը: 16.4 մլն դոլար

Վաճառքի տարեթիվը: 2011

Աճուրդը: Gooding & Company

Testa Rosso ավտոմեքենաների ընտանիքի առաջին ավտոմեքենան է, որը հետագայում օգտագործվել է որպես նախատիվ մյուս մոդելների արտադրության համար: Ավտոմեքենան ունի 12 մխոցային շարժիչ երեք լիտր տարողությամբ և 300 ձիու ուժ հզորությամբ: 

 

 3. Ferrari 340/375 MM Berlinetta Competizione 1953 թիվ

Գինը: 9,86 մլն եվրո

Վաճառքի տարեթիվը: 2013

Աճուրդը: RM Auctions

2013 թվականի մայիսին տեղի ունեցած RM Auctions տան կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ վաճառվել է հազվադեպ սպորտային ավտոմեքենա Ferrari 340/375 MM Berlinetta Competizione, որը մասնակցել է «Լա Մանի 24 ժամ» մրցավազքին: Ընդհանուր առմամբ արտադրվել է այս մոդելի երեք ցուցանմուշ: Մոտ տաս միլիոնով վաճառված ավտոմեքենան ունի 4.5 լիտր տարողությամբ և 340 ձիաուժ հզորությամբ շարժիչ, նրա դիզայնով զբաղվել է հայտնի իտալական մոդելային տուն Pininfarina-ն: 

 

4. Mercedes-Benz 540K Von Krieger Special Roadster 1936 թիվ

Գինը: $11,8 млн

Վաճառքի տարեթիվը: 2012

Աճուրդը: Gooding & Company

Թագավորական մեքենան վաճառվել է արքայական գնով 2012 թվականի օգոստոսին Gooding & Company-ի կազմակերպած աճուրդի ժամանակ: Խոսքը գնում է Mercedes-Benz 540K Von Krieger Special Roadster մոդելի մասին, որը նախապես պատրաստվել էր Պրուսիայի թագավորական ընտանիքի համար 1936 թվականին: Վեց տարի անց այն տեղափոխվել է Շվեցարիա, իսկ այնուհետև նաև Ամերիկա: 

 

5. Ford GT40 Gulf/Mirage Lightweight Racing Car 1968 թիվ

Գինը: $11 млн

Վաճառքի տարեթիվը: 2012

Աճուրդը: RM Auctions

Այս Ford դարձել է ամենաթանկ ամերիկյան ավտոմեքենան երբևիցե վաճառված աճուրդի ժամանակ: Ford GT40 Gulf/Mirage դարձել է առաջին մրցավազքային ավտոմեքենան` հավաքված  JWA/Golf ակումբի համար:1970 թվականին ավտոմեքենան ձեռք է բերել ամերիկացի կոլեկցիոներ Դավիդ Բրաունը, ով վարձավճարով այն հանձնել է Սթիվ Մաքուինի «Լե Ման» կինոնկարի նկարահանումների համար: 

 

6. Duesenberg Model J Whittell Coupe 1931 թիվ

Գինը$10,3 млн

Վաճառքի տարեթիվը2011

Աճուրդը: Gooding & Company

Այս տարի Կաննի կինոփառատոնը բացած, իսկ այնուհետև էկրաններ բարձրացած «Մեծն Գեթսբին» կինոնկարի գլխավոր հերոսը Լեոնարդո դի Կապրիոի դերակատարմամբ երթևեկում է Duesenberg մոդելի բաց դեղին ավտոմեքենայով, որը հայտնի է իր լյուքս դասի ավտոմեքենաներով: Այդ ավտոմեքեանաների տերեր են եղել Գրետա Գարբոն, Քլարկ Գայբլը, Ալ Կապոնեն, Հովարդ Հյուզը, Ուիլյամ Հերսթը, ինչպես նաև Եվրոպայի թագավորական ընտանիքները: Ամերիկյան ավտոարտադրող կազմակերպության ամենահանրաայտ մոդելը դարձավ Duesenberg Model J, որը առաջին անգամ Նյու Յորքում ցուցադրվել է 1928 թվականին: Միլիարդատեր Ջորջ Վիթլեր կրսերը այնքան էր հավանել ավտոմեքենան, որ նա միանգամից պատվիրեց վեց օրինակ: Դրանցից մեկը վաճառվել է 2011 թվականին Gooding & Company աճուրդի ժամանակ 10.3 մլն դոլարով: 

 

7. Ferrari 330 P4 1967 թիվ

Գինը: 7,25 млн евро

Վաճառքի տարեթիվը: 2009

ԱճուրդըRM Auctions

2000 թվականի կեսերին RM Auctions աճուրդի տունը առաջարկեց Ferrari-ին վաճառքի հանել մրցավազքային ավտոմեքենաները: Իտալական ավտոարտադրող կազմակերպությունը համաձայնվեց, իսկ աճուրդը այնպիսի հաջողություն ունեցավ, որ որոշվեց այն պարբերաբար անցկացնել: 2009 թվականի մայիսին վաճառվեց Ferrari 330 P4, որը ստացավ  Leggenda e passion անունը. 

 

8. 1931 Bugatti La Royale Type 41

Գինը: $9,7 млн

Վաճառքի տարեթիվը: 1987   

ԱճուրդըChristie’s

Bugatti Type 41 համարվում է երբևիցե ստեղծված ավտոմեքենաներից ամենաշքեղ ավտոմեքենաներից մեկը: Անցյալ դարի 20-ականներին մոդելը անվանում էին տեխնիկական մտքի գագաթնակետ, իսկ իր հատկությունների համար ավտոմեքենան ստացավ Royale անունը: Առաջին ցուցանմուշը  Bugatti Type 41 հայտնվել է  1926 թվականին: Ընդհանուր առմամբ Էտտորգե Բուգատին կանխատեսում էր ստեղծել 25 այսպիսի ավտոմեքենա իր ժամանակի ամենահարուստ մարդկանց համար, սակայն 1929 թվականին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը խախտեց նրա ծրագրերը: Արդյունքում 1929-1933 թվականներին ստեղծվեց  Bugatti Type 41 Royale վեց ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր անունը: Bugatti Type 41 Royale Kellner Բուգատի տան սեփականությունն էր: Երկրորդ համաշխարհային պատմության ընթացքում այն որմնաշարել են պատի մեջ: Մինչ 1950 թվականը այն մնացել է Բուգատի ընտանիքում, իսկ այնուհետև վաճառվել ամերիկացի միլիոնատեր  Բրինս Կենինգեմին: Նրա տրամադրության տակ ավտոմեքենան մնացել է 30 տարի, որից հետո այն վաճառվել է Միլս Կոլերին, որը Bugatti հանել է աճուրդի 1987 թվականին: Մեքենան վաճառվել է այդ ժամանակվա համար ռեկորդային 9.7 մլն դոլարով: 

 

9. Ferrari 330 TRI/LM Testa Rossa Spyder 1962 թիվ

Գինը: 6,88 մլն եվրո

Վաճառքի տարեթիվը: 2007

ԱճուրդըRM Auctions

Հատուկ պատրաստված լինելով «Լե Մանի» 24 ժամյա մրցավազքի համար` Ferrari 330 TRI/LM Testa Rossa Spyder վաճառվել է 2009 թվականին RM Auctions մոտավորապես 7 մլն դոլարով: