Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի շրջանում 43 ամյա տղամարդը սպանել է կնոջը, խորթ աղջկան և ինքնասպան եղել:
Ինչպես հաղորդում է Комсомольская правда в Украине պարբերականը դժբախտ պատահարը տեղի է ունեցել ընտանեկան տիպի մանկատանաը Ցարիչանի շրջանի Ցիբուլկիվկա գյուղում:
Անցած շաբաթ ընթրիքից առաջ, երբ խորթ աղջիկը` 8-րդ դասարանի աշակերտուհին, սեղան է բացել, ընտանիքի ղեկավարը վիճել է իր 47 ամյա կնոջ հետ: Աղջիկը փորձել է պաշտպանել մորը, ինչը զայրացրել է ընտանիքի տղամարդուն, որը, վերցնելով դանակը սեղանի վրայից շուրջ չորս հարված է հասցրել աղջկան, իսկ այնուհետև նույն դանակով սպանել է նաև աղջկա հարազատ մորը: Երկուսն էլ մահացել են տեղում չորսամյա տղայի աչքի առաջ:
Հասկանալով, թե ինչ է արել, տղամարդը իր կյանքին վերջ է տվել` կախաղան բարձրանալով:
Ներկայումս հայտնի է, որ ընտանեկան տիպի մանկատանը դաստիարակվում էին յոթ հարազատ և երկու որգեգրած երեխա: