Չինաստանում սկսվել է աշխարհի ամենաբարձրահարկ շենքի կառուցումը : Sky City երկնաքերը` 838 մետր բարձրությամբ, 10 մետր ավելի բարձր է լինելու Դուբայի «Բորջե Խալիֆա» շենքից, որը ներկայումս համարվում է ամենաբարձր կառույցը: Այս մասին հաղորդում է Независимая Газета-ն` հղում կատարելով Չինաստանի քաղխորհուրդի մամլո ծառայությանը:
Առաջին քարի դնելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Չանշա քաղաքում Խունան նահնագում: Սպասվում է, որ կառույցը կավարտվի 2014 թվականի ապրիլին, իսկ այն շահագործման է հանձնվելու մայիսին կամ հունիսին:
Sky City ունենալու է 208 հարկ: Ինչպես հայտարարել է կառուցող կազմակերպություն Board Group-ը շենքը իրական քաղաքի է վերածվելու: Ներքևի հարկերում լինելու են դպրոցներ, հիվանդանոցներ, կազմակերպության գրասենյակներ, խանութներ, ռեստորաններ: Վերևի հարկերում լինելու են բնակելի տներ և հյուրանոցներ: