Ոմանք կարծում են, որ խալերը բնության հրաշալիքներից են, ոմանք փորձում են հնարավորինս արագ թաքցնել դրանք իրենք դեմքից ու մարմնից, ոմանք էլ պարզապես անտարբեր են, որովհետև կարծում են, որ այդ խալերը տրված են ի վերուստ և իհարկե, յուրաքանչյուրն իր մեջ յուրահատուկ խորհուրդ ունի: Նրանք իրենց մեջ պարունակում են համապատասխան տեղեկատվություն մարդու բնավորության, նույնիսկ նրա ապագայի մասին:

Համարվում է, որ այն կանայք, ովքեր իրենց մարմնի ձախ հատվածում ավելի շատ խալեր ունեն, ուրեմն բախտավոր մարդիկ են: Բոլոր ձեր խնդիրները հեշտությամբ լուծվում են, իսկ ձեր գործերում միայն հաջողությունն է  առաջնորդելու: Իսկ եթե ձեր աջ մասում ավելի շատ են խալերը, ապա դա նշանակում է, որ որոշակի դժվարությունների կհանդիպեք, բայց դրանք հաղթահարելի են: Հիմնական տեղեկատվությունը կրում են ամենաակնհայտ խալերը- մեծ ու վառ արտահայտվածները: Իսկ համեմատաբար ավելի փոքր ու թույլ արտահայտված խալերի նշանակությունն ավելի նվազեցված է:


Տղամարդիկ երբեք անտարբեր չեն անցնում այն կանանց կողքով, ովքեր խալ ունեն աչքի մոտ՝ սա ճակատագրական կնոջ նշան է: Քթի եզրի վրա գտնվող խալը  փաստում է սեքսուալ կնոջ մասին և ձգում է այն ամենին, ինչն արգելված է: Եթե դուք ձեր ուսի վրա խալ ունեք, ապա ձեզ սպասվում են որոշակի դժվարություններ ձեր կյանքի ընթացքում, իսկ դաստակի վրա խալ ունեցողները պարզապես բավական հաջողված կարիերա ու ստեղծագործական կյանք կունենան: Նյութի աղբյուրը` https://yelaket.am/am/article/3471?fbclid=IwAR2-dvpdt1SbzBxPzHXm8M8CYc89qpwpLFGNNDUcIjU9TAWOqli1P9Gf4uI