ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ սկսել է ուսումնասիրել սիրիահայ համայնքի լեզվական վիճակը:

Ինստիտուտի արևմտահայերենի նորաբաց բաժինը նպատակ ունի դիտարկել արևմտահայերենի գործառության յուրահատկություններն արտերկրի հայկական տարբեր համայնքներում, վեր հանել լեզվի զարգացման միտումները, նպաստել արևմտահայերենի կանոնարկմանը, պահպանմանն ու զարգացմանը:

Հուլիսի 19-ին Լեզվի ինստիտուտում սիրիահայ մանկավարժների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ մանկավարժները կաջակցեն Լեզվի ինստիտուտին արդի արևմտահայերենի ուսումնասիրության հարցում, իսկ ինստիտուտը մանկավարժներին կցուցաբերի գիտամեթոդական և լեզվական հարցերին առնչվող տարաբնույթ օժանդակություն:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն