Անգլիական հեղինակավոր Daily Mail պարբերականը Կիևում գտնվող «Կաչալկա» սպորտային դաշտը անվանել է ամենադաժանը աշխարհում: Աշխարհառչակ Կաչալկան գտնվում է Դնեպրի մերձակայքում գտնվող կղզու վրա: Այժմ հին ինքնաշեն մարզասարքերի վրա մարզվում են հասարակության տարբեր շերտերի մարդիկ:
Մարզասարքերը ստեղծվել են դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին 70-ականներին տարբեր մետաղային ջարդոններից, տանկի անիվներից, բեռնատարի հատվածներից և տարբեր տեսակի այլ նյութերից:
Ազգային «կաչալկայի» ստեղծման նախաձեռնողը եղել է ոչ թե քաղաքապետարանի ղեկավարությոնը, այլ Կիբերնետիկայի ինստիտուտի աշխատակից Յուրի Կրուկին:
Սպորտային տարածքը գտնվում է Դոլոբեցկ կղզու վրա Դնեպրի մերձակայքում:
Ներկայումս դաշտում տեղադրված են 200 մարզասարք, իսկ ընդհանուր տարածքը կազմում է 10.000 քառ. մետր: