Ռուսաստանի մայրաքաղաքային ոստիկանության քննիչը սկսել է Հրաչյա Հարությունանի հարցաքննությունը, որը մեղադրվում է Նոր Մոսկվայի տարածքում խոշոր ավտովթարի մեջ: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությանը:
Հարցաքննությունը տեղի է ունենում «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում, որի առողջական բաժանմունք է տեղափոխվել Հարությունյան`ը առողջության հետ կապված բողոքների պատճառով:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Տվերի դատարանի որոշմամբ հայազգի վարորդը կալանավայրում գտնվելու է մինչ սեպտեմբերի 13-ը: