Այժմ   մի շարք քաղաքացիներ, հասարակական կազմակարպություններ, ՀԿ-ների ակտիվիստներ, քաղաքական  կուսակցաությունների ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանի դիմաց  բողոքի ակցիա են անցկացնում` տրանսպորտի թանկացման դեմ: Այս պահին ինչպես հաղորդում է դեքի վայրից YerevaNews.am-ի թղթակիցը`  ցույցին են միացել ՀՅԴ Նիկոլ Աղբալյան և «Ժառանգություն» կուսակցության  երիտասարդները, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:Ակտիվիստները պահանջում են որպեսզի քաղաքապետը դուրս գա և տա իրենց հարցերին պարզաբանում:

«Տարոն, Տարոն դուրս արի»… նման և մի շարք վանկարկումներով  երիտասարդները պահանջում են, որ քաղաքապետը դուրս գա և իրենց հետ խոսի: Բացի դրանից նրանք կոչ են անում որպեսզի իրենց ակցիաին միանան  մյուս  քաղաքական կուսակցությունները  նաև իրեն «քաղաքական այլընտրանք» համարող ԲՀԿ-ն:

 Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը այս իրավիճակից դոuրս գալու ելքը տեսնում է այն, որ պետք է  հանձնաժողովներ, քննարկումներ սկսվեն օրենքի շրջանակներում  և կետ առ կետ ուսումնասիրեն, թե ինչի արդյունքում է բարձրացել տրասնապոտի գինը: Աժ պատգամավորը նշեց, որ պետք է միահամուռ լինենք և վերջապես հիշեցնենք, թե ինչ խոստումներ է տվել քաղաքապետը նախընտրական շրջանում, երբ քվե ստանալու խնդիր կար:

«Պետք է հիշեցնենք, որ ընտրությունների շրջանում ձայներ հավագելու խնդիր կար, ժողորվրդի քվեն ձեռք բերելու խնդիր կար, և նրանք մի շարք խոստումներ էին տալիս, իսկ հիմա նման խնդիր չկա »,-իր խոսքում նշեց Արմեն Ռուստամայնը: