Որոշ մարդիկ իրենց գեների պատճառով կարող են ավելի խոցելի լինել Covid-19-ի հանդեպ, գրում է NYT-ը՝ հղում անելով նոր հետազոտությանը։
Ինչու են կորոնավիրուսով որոշ մարդիկ միայն թեթեւ ախտանիշներ ունենում, իսկ մյուսները դառնում են մահացու հիվանդ։
Գենետիկներն ուսումնասիրում են մեր ԴՆԹ-ն, որպեսզի գտնեն պատասխանը։ Եվրոպական գիտնականների հետազոտությունը գենետիկ տարբերակների եւ Covid-19-ի միջեւ ուժեղ վիճակագրական կապի առաջին փաստաթղթային հաստատումն է։
Հետազոտողները հայտնաբերել են, որ մարդու գենոմի երկու կետերում տարբերակները կապված են Covid-19-ով պացիենտների շնչառական անբավարարության բարձր ռիսկի հետ։ Այդ կետերից մեկը միացնում է գենը, որը որոշում է արյան խմբերը։
Նոր հետազոտության համաձայն, արյան Ա խումբը կապված է 50 տոկոս հավանականության հետ, որ հիվանդը թթվածնի կամ մեխանիկական օդափոխության կարիք ունենա:
Արդյունքները ցույց են տալիս, որ համեմատաբար չուսումնասիրված գործոնները կարող են մեծ դեր խաղալ կյանքի համար վտանգավոր Covid-19-ի զարգացման մեջ։ Նոր հետազոտությունը այժմ փորձագիտական գնահատում է անցնում։
Ավելի վաղ չինացի գիտնականները, որոնք հետազոտել էին պացիենտների արյունը, նույնպես հայտնաբերել էին, որ արյան Ա խմբով պացիենտների մոտ նոր կորոնավիրուսի ծանր ախտանիշների զարգացման հավանականությունն ավելի մեծ է։ Ոչ ոք չգիտի, թե ինչու է այդպես։