«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարան է ներկայացրել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ:
Նախագծի ընդունումը թույլ կտա կանխելու հովանավորչությունը պետական ոչ առևտրային կազմակերպություններում, երբ կազմակերպության ղեկավարը իր ղեկավարած հիմնարկում աշխատանքի է ընդունում ազգակցական կամ խնամիական կապերով իր հետ փոխկապակցված անձանց:
Որքան էլ իշխանության ներկայացուցիչները բանավոր հայտարարեն նման գործելաոճի անթույլատրելիության մասին, միայն օրենսդրական կարգավորման միջոցով հնարավոր կլինի կանխել նման գործելաոճը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: