«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը համացանցում տարածված տեսանյութի հետ կապված հայտնել է, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։
«Տվյալ անձը բերվել է ոստիկանության բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշել է Ջանոյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։