Mamul.am—ը գրում է. Քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ չորսից ավելի ոստիկան խեղդամահ անելով և բիրտ ուժի կիրառմամբ փորձում էին գետնին տապալել և ձերբակալել քաղաքացու, ով չէր կրում դիմակ։ Ավելին, նման անհամաչափ ուժը կիրառվում էր այն դեպքում, երբ քաղաքացին բարձրաձայն գոռում, աղերսում էր «չխեղդել, չցավեցնել», քանի որ ինքը պատրաստ է կատարել ոստիկանների հրահանգները։ Չնայած այդ ամենին, միևնույն է, ոստիկանները շարունակեցին բիրտ ուժի կիրառումը։
Րոպեներ անց, Նիկոլ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց, որ՝ «սա իմ պահանջն է ոստիկանությունից»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում