Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպը գերմանական kicker-ին տված հարցազրույցի ժամանակ անդարադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Մխիթարյանը շատ նրբանկատ խաղ էր խաղում Շախտյորում և հենց դա է մեզ պետք: Երբ հարձակվողը մի քիչ հետ է նահանջում գնդակ ստանալու համար և ամբողջ տասը հոգով անցնում են մրցակցի խաղադաշտը. մեզ հենց դա է հարկավոր: Հայ ֆուտբոլիստը շատ արհեստավարժ է խաղում, սակայն դեռևս կարող է ավելի զարգացնել իր ունակությունները »,- այս մասին նշել է Դորտմունդի Բորուսիայի գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպը` նշելով Մխիթարյանի արդյունավետության մասին, որը կարող է խաղալ ինչպես փլեյմեյքեր, այնպես էլ հետ քաշված հարձակվող: