ՌԴ-ում Covid-ով հիվանդներին սկսել են բուժել թթվածնով․ 25 հիվանդ արդեն իսկ ունեցել է 100 բարոսեանս։ Այս մասին հաղորդում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքը՝ mos.ru-ն։
Բժիշկները նշում են, որ այդ բուժակարգերից հետո հիվանդների ընդհանուր վիճակը բարելավվում է։
Փորձարարությունն իրականացվում է Ն․Վ․ Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստիտուտում՝ «Սկլիֆում» առաջինը՝ Ռուսաստանում։ Մեթոդի հիմքում արյան թթվածնով հագեցումն է՝ բարձր մթնոլորտային պայմաններում արյան պլազմայի միջոցով։ Սա գնահատվել է ավելի արդյունավետ, քան թթվածնային դիմակով բարձրահոս օքսիգենացիան, որը ևս համարվում է ոչ ինվազիվ շնչառական օժանդակ միջոց։
Այլ կլինիիկաներում կիրառվում է նորմաբարիկ օքսիգենացիայի մեթոդը՝ պլազմայի միջոցով արյան թթվածնով հագեցումն առանց ճնշման փոփոխության։ Բայց հիպերբարիկ օքսիգենացիայի մեթոդը համարվում է առավել արդյունավետ, քանի որ այդ դեպքում ապահովվում է արյան մեջ թթվածնի 100 տոկոսանոց ներհոսք։ Բուժակարգը կիրառվում է հիվանդներին թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացնելուց խուսափելու համար։ Սեանսները կատարվում են այլ բուժիչ թերապիաների հետ համակցված։ Բժիշկների խոսքով՝ այս բուժակարգերից հետո հիվանդերի ինքնազգացողությունը լավանում է, թուլանում ՝ շնչահեղձությունը՝ արյան մեջ թթվածնի ավելացման հաշվին։ Հիպերբարիկ թթվածինը նպաստում է նաև հակավիրուսային և հակաբակտերիալ թերապիային, թուլացնում կողմնակի էֆեկտների ռիսկը։
Աղբյուր՝ https://hraparak.am/post/42a68dcda17b05acad274ea695808046



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					