Սյունիքի մարզի Տաթև համայնքի գյուղերից մեկում այսօր կորոնավիրուսի դեպք է գրանցվել․ ամուսինները մայիսի 23-ին մասնակցել են երիտասարդի թաղման արարողության։ Այս մասին տեղեկացնում է Goris News-ը։
Կնոջ թեստի պատասխանը դրական է եղել, ամուսնունը՝ բացասական։ Երկուսն էլ տեղափոխվել են Կապան։
Մահացածին գյուղ են տեղափոխել այլ բնակավայրից, որտեղից ևս թաղմանը մասնակցելու համար քաղաքացիներ են եկել;
Տեղացիների խոսքով, թաղմանը մեծ թվով մարդիկ են մասնակցել։