Աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի 6 հիմնական տարատեսակ: Այս եզրակացությանն են հանգել ամերիկյան գիտնականները: bioRxiv հարթակում հրապարակված հոդվածում ասվում է, որ հատուկ մեթոդով ուսումնասիրվել է ավելի քան 10 հազար նմուշ: «Այս մեթոդի օգտագործումը մեզ թույլ տվեց միավորել հաջորդականությունների (գենոմների) տեսակները հստակ մեկուսացված կլոնային խմբերի մեջ»,- ասված է հոդվածում: SARS-CoV-2-ի 10422 նմուշների անալիզն ապացուցել է, որ գոյություն ունի 6 առանձին կլոնային խումբ, որոնք այժմ շրջանառվում են աշխարհում:

Ընդ որում, այս կամ այն գենոմների տարածվածությունն ուղիղ կապ ունի աշխարհագրական գործոնի հետ: Օրինակ, CC256 խմբի գենոմներն առավել տարածված են ԱՄՆ-ում, CC258-ինը՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, CC800-ը՝ Մերձավոր Արևելքում:

Այնուամենայնիվ, փոձագետները դեռևս չգիտեն՝ ինչ եղանակով են այս փոփոխություններն ազդում վիրուսի վարակվածության և այլ հատկությունների վրա: