Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի երկրորդ դեպքը, լրատվամիջոցներին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Երեխան 9 տարեկան է, վիճակը սկզբում եղել է ծանր, դեղամիջոցների միջամտությամբ վիճակը կայունացել է։ Արդեն կա կլինիկական բարելավում:
Նույն հիվանդությամբ վարակված 4-ամյա երեխան, ըստ Նիկողոսյանի՝ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կավասակի համախտանիշով 4-ամյա երեխա է հոսպիտալացվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղից հետագա բուժման համար նրան տարել են «Արաբկիր-ԵԴԱԻ» ԲՀ: