«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին փոփոխություններով հեղափոխական իշխանությունն առաջին հայացքից ձերբազատվում է նախկիններից կամ ինչպես վարչապետը բնորոշեց՝ «Սերժի մնացորդներից»։ Սակայն ՊԵԿ նորանշանակ նախագահը, լինելով ՀՀԿ-ական գյուղապետի որդի, պետք է որ մեծացած լինի Սերժ Ազատիչի մասին պաշտամունքի ֆոնին։ Էլ չասած, որ երկար տարիներ լինելով ՊԵԿ ստորին և միջին կարգի չինովնիկ, ամենայն հավանականությամբ, առնչված կլինի նախկին բարքերի հետ, որոնք հատկապես ՊԵԿ-ում լավագույնս էին արմատացած։


Ամեն դեպքում, հաշվի առնելով հետհեղափոխական տխուր փորձը, երբ Փաշինյանից գրեթե խլվեցին գերկարևոր մեկնարկային 2 տարին, կարող ենք արձանագրել, որ ՊԵԿ նորանշանակ նախագահը ևս «բախվելու» է իր կամ ՀՀԿ-ական հոր անցյալին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: