Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. "Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք"։
ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն»։