Կառլոս Ռաիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը՝ նկարի միջի տղեն է:
Չեմ դադարում հիանալ էս մարդով: Զուսպ, հավասարակշռված, առանց ավելորդ պաթոսի իր գործն է կատարում:
Լա՛վ է կատարում: Շատ լա՛վ է կատարում:
Ես, իհարկե, կհամեմատեի նրան ցանկացած այլ պաշտոնյայի հետ , ուղղակի մնացած պաշտոնյաներին խղճում եմ, էդ համեմատությունից կտուժեն բոլորը անխտիր, բացի Պապիկյանից:
Ափսո´ս, որ իրենից շատ չկա , շատ չէ , գոնե մի 2-3 հոգի էլ լինեին լրիվ այլ պատկեր կունենաինք էսօրվա Հայաստանում:
Լավին ՝ լավը: Քանի որ լավը քիչ է, եղած լավը գոնե ասենք:
Պարկեշտություն ա կաթում, տո կաթում չէ է, թափվում էս մարդու վրայից : Էն աստիճանի , որ նկարը պատիս եմ դրել ու էսքան գրել: Այ էդքան արժանի է :
Հ.Գ. Պապիկյանին կարող են չսիրել միայն խադավիկները: Սաղ ճամփեքը սարքել ա էդ մարդկանց հացին վայս եղել )))»: