Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կազմակերպված քրեական խմբավորումները ժողովրդավարության և մարդու իրավունքների համակարգերի թիվ մեկ մարտահրավերներն են, որոնք գոյություն ունեն միմիայն տարատեսակ կոռուպցիոն մեխանիզմների, կոռումպացված պաշտոնատար անձանց, ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքներից զուրկ տարատեսակ քաղաքական, հասարակական գործիչների՝ որպես մաֆիայի խոսնակների աջակցության շնորհիվ։
Երբ պետությունը ջանքեր է գործադրում կազմակերպված քրեական խմբավորման գործունեության տարածքները կրճատելու ուղղությամբ, ապա այդ խոսնակներն սկսում են անհանգստանալ և մտահոգվել։
Տեսել ենք, գիտենք, թե ովքեր ինչպես են դիրքավորվել պետության զավթման ժամանակահատվածում և զարմանալի չէ ներկայիս խանգարմունքները։
Ծովահրեշը (спрут) պետք է արմատախիլ արվի մեր կյանքից ու վերջ»: