ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ուսուցիչներին կոչ է անում դուրս գալ փողոց։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
«Սիրելի ուսուցիչներ, խնդրում եմ, դուրս եկեք փողոց։
Հազարավոր երեխաներ անպաշտպան փողոցներում են։ Մեկ վարակված ընտանիքից դուրս եկած երեխան կարող է վարակել տասնյակ այլ երեխաների, նրանք էլ՝ իրենց ծնողներին, պապերին, տատիկներին …
Սա արդեն ազգային անվտանգության հարց է։ Ծնողներն ու ընտանիքները, փաստորեն, չեն գիտակցում, որ հիվանդանոցները այնքան կծանրաբեռնվեն, որ ծայրահեղ ծանր հիվանդների հերթեր կգոյանան։
Համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ՏԻՄ֊երի աշխատակիցներ, դուրս եկեք փողոց։
Մեր ընտանիքները վտանգված են ու չեն գիտակցում դա։ Մենք պատասխանատու ենք այս տարրական ճշմարտությունը մարդկանց բացատրելու համար։
Ահավոր ցավալի է այսօր մեր բակը տեսնելը։
Սիրելի երեխաներ, ձեր ծնողները չեն գիտակցում, ինչի հետ են խաղում ու ձեզ ինչի են մղում, խնդրում եմ, դու՛ք սկսեք հսկել բակերը, ձեր ընկերների վարքը։
Վաղը ուշ կլինի։
#կրիրդիմակ
Դիմակի վրա ուղղակի գրիչով կարող ես գրել՝ ես սիրում եմ իմ մորը, հորը, տատիկին…
Ես սիրում եմ իմ երկիրը։
Խնդրում եմ»։