ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախկին վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը (Խուդոյանը) ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել Աստծուն՝
«25 րոպե Նիկոլ Փաշինյանի ձայնը չլսելու համար»:
Այժմ էլ Սոֆյա Նավասարդյանը Քրիստինա Մարտիրոսյան օգտատիրոջ գրառման մեկնաբանություններում գրել է, որ վարչապետի տիկինը նման է «կոլխոզի նախագահի կնգա»:
«Բայց ես կարծում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ Աննան ուներ հստակ կերտված իմիջ` բոլոր իրավիճակների համար!!!!!
Իսկ հիմա նմանա կոլխոզի նախագահի կնգա»,- գրել է նա:
Նշենք, որ վարչապետի տիկնոջ իմիջով զբաղվող Նավասարդյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2019 թվականի օգոստոսին: