ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը պարտավոր չէ դեմքով ճանաչելու չեմպիոններին, գրողներին, գիտնականներին, բժիշկներին:
Ոստիկանությունը պարտավոր է օրենքի պահանջը հավասարապես կիրառել բոլորի նկատմամբ:
Օրենքի առաջ բոլորը հավասար են և վերջ:
Հ. Գ. 3-րդ ճանապարհի փնտրտուքներում մոլորված պատգամավորների կողմից թեմայի հուզականության վրա դիվիդենտներ հավաքելն ընտրած ճանապարհի բնութագիրն է սոսկ»: