Երկուշաբթի օրը Չինաստանի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 89-ի, վիրավորների թիվը` 510-ի: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով Սինխուա գործակալությանը:

Ավելի վաղ նշվում էր 75 զոհի և 400 վիրավորի մասին: Նշվում է, որ ևս հինգ մարդ համարվում է անհետ կորած, վիրավորներից  60-ի վիճակը ծայրահեղ է:

6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել երկուշաբթի տեղի ժամով 07.45: Էպիկենտրոնը գտնվել է Հանսու նահանգում: