Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Նախնական տեղեկություններով՝ նա արդեն ձերբակալվել է։
Ըստ Armlur.am-ի՝ հաշվի առնելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործում առկա փաստերը և Աբրահամ Մանուկյանի հետ կապված դրվագները, ենթադրվում է, որ վերջինի նկատմամբ խափանման միջոց կընտրվի կալանավորումը: