«Հասմի՛կ Բաբաջանյան, Քյարամին մի՛ խառնեք ձեր խնդիրների մեջ». Քյարամ Սլոյանի եղբայրը վրդոված է
Ապրիլյան պատե րազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբայր Նվեր Սլոյանը վրդոված է«Քյարամի եղբայր» վերտառությամբ հոդվածից: Նա ֆեյսբուքյան իր էջում, դիմելով նյութի հեղինակ Հասմիկ Բաբաջանյանին, գրել է.
«Հասմի՛կ Բաբաջանյան, Քյարամին մի՛ խառնեք ձեր խնդիրների մեջ, ու եթե գոնե մի անգամ Քյարամի տուն
այցելած լինեիք, կիմանայիք, թե ովքեր են եղբայրները. չեմ հասկանում, Քյարամը կյա՞նք ա տվել հողի համար,
թե՞ որ ամեն տեղ անունը մեջբերեք, չարաշահեք: Ու մի բան էլ՝ շատերն են հարազատ ներկայանում, բայց նույնիսկ Քյարամին չեն տեսել ու տան տեղը երբեք չեն իմացել, մենք՝ Քյարամի եղբայրները, երբ որ մեծ
խնդրի առաջ ենք կանգնում, Քյարամի անունը չենք շեշտում, դուք ո՞վ եք, որ մեջբերում եք անում ու առավել եւս, որ չեք ճանաչում»: