ԱՄՆ-ի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել Սիրիայի հարցով և պատրաստել երկրի հիմնական օբյեկտների վրա ավիահարվածների նախագիծ: Այսպիսի հայտարարություն կատարել է Ամերիկայի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մարտին Դեմսին:Այս մասին փոխանցում է BBC գործակալությունը:

Նրա խոսքերով «հնարավոր թիրախներն են հակաօդային պաշտպանության, ռազմաօդային, ցամաքային, ռազմածովային ուժերը, հրթիռային սարքավորումները, ինչպես նաև աջակցության և ռազմական նշանակության սարքավորումներ և հրամանատարության կետերը: Օդային հեռահար և հրթիռային հարվածներ հնարավոր է օգտագործվեն, որպեսզի վերացնել մեծ նախագծով ընտրված հարյուրավոր թիրախներ»,- նշվում է ռազմական հարցերով Սենատի հանձնախմբի ղեկավար Կարլ Լեվինին ուղղված Դեմսիի նամակում:

Նախատեսվում է, որ այս ամենի արդյունքում Բաշար Ասադի ռեժիմը նշանակելիորեն կթուլանա, ինչն էլ հնարավորություն կտա ապստամբների առաջ շարժվել:

Ավելի վաղ Դեմսին հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստել են սիրիական կոնֆլիկտի ներգրավման նախագիծ, սակայն մանրամասները այն ժամանակ չէր նշվում: Նրա խոսքերով նախագիծը այժմ հանձնված է կառավարության քննարկմանը: Գեներալը նախազգուշացրել է, որ այդպիսի հարվածների համար անհրաժեշտ կլինի «հարյուրավոր ինքնաթիռներ, հետախուզություն, պայքարի էլեկտրոնային միջոցներ, կապի և վերալիցքավորման միջոցներ: Կանխատեսված ծախսը կազմելու է նախապես 500 մլն դոլար, իսկ միջինը ամիսը միլիարդ դոլար մեկ տարվա ընթացքում»,- եզրակացրել է Դեմսին: