ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահին գրավի դիմազ ազատ արձակելու դատարանի որոշմանը։ Այս առիթով Լևոն Քոչարյանը գրել է․


«Հարգելի ընկերներ և համակիրներ: Անչափ շնորհակալ եմ չդադարող զանգերի և նամակների համար: Կաշխատեմ բոլորին պատասխանել մոտ օրերին:

Հարգելի լրագրողներ, վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված»:


Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն այսպիսով կվերացվի և խափանման միջոց կկիրառվի գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։