Կլինիկական փորձարկումների մեկնարկի շրջանակներում 18 կամավորներ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստացել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:


Այսպիսով, Ռուսաստանի առողջապահության նախարարության «Բժշկության և կենսատեխնոլոգիայի ինստիտուտի» Սեչենովսկի համալսարանի տնօրեն Վադիմ Տարասովը նշել է, որ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն իրականացվել են Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվան պետական բժշկական առաջին համալսարանի հիման վրա։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ գիտափորձին 38 կամավոր է ներգրավված, որոնցից 18-ն արդեն ստացել են պատվաստանյութը:


Նրա խոսքերով՝ մնացած 20 քաղաքացիները պատվաստվելու են հաջորդ շաբաթ: