Փետրվարի 14-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական երկարաժամկետ AMGB10172218 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 230 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 960 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային`  270 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 668 330 445 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.96590 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.9999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ: