Երեկ ուշ գիշերին YerevanNews.am-ը նկարահանել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ 3-րդ համարի ավտոբուսի ապակիները կոտրված էին:
Վարորդը և ականատեսները մեզ հայտնել էին, որ կոտրողները եղել են տրանսպորտի թանկացման դեմ բողոքող երիտասարդները: Սակայն վարորդի մեկնաբանությունը տեխնիկական խնդիրների պատճառով չէինք կարողացել տեղադրել համացանցում, ինչի համար ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից, եթե շփոթություն ենք առաջացրել:
Այժմ տեղադրում ենք այն տեսանյութը, որտեղ վարորդը ինքն է պատմում, թե ինչպես են կոտրել ավտոբուսի ապակիները: Վարորդի խոսքերը միտումնավոր չենք սղագրում, որպեսզի լրատվամիջոցը հեռու մնա մեկնաբանություններ անելուց:
Հ.Գ. Շատերը մեզ մեղադրում են, որ միտումնավոր ապատեղեկատվություն ենք տարածել և տեսանյութը ոչ մի կապ չունի իրականության հետ: YerevanNews.am կայքը հեռու է միտումնավոր ապատեղեկատվությունից, պատվերով նյութեր գրելուց և անբարեխիղճ գործունեություն ծավալելուց: Մեր խմբագրության աշխատակիցներն այս օրերին բարեխղճորեն լուսաբանում են այն բոլոր ակցիաները, բողոքի ցույցերն ու իրադարձությունները, ինչը կատարվում է մեր քաղաքում: Մենք նույնպես օգտվում ենք այդ նույն տրանսպորտից, ինչից օգտվում են բողոքի ակցիայի մասնակիցները և մենք նույնպես սրտացավ ենք տրանսպորտի սակագնի համար, ինչպես ցանկացած ՀՀ քաղաքացի: