Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումը։

Դուրս գալով դատարանի շենքից՝ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի կիրակի՝ հունիսի 21-ին։ «Այս հոդվածով մինչև այսօր, որ ինչ որ կալանավորելու, ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, քաղաքական երկրորդ ուժին․․․ մենակ մի բան կասեմ՝ եթե համաճարակ է, աղքատություն, ես մեղավո՞ր եմ, եթե այո, պատրաստ եմ ինքնակամ գնալու, պատիժ կրելու։ Ինձ համար զարմանալի է ամեն ինչը»,- ասաց Գ․ Ծառուկյանը։